ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Ղարաբաղն ընտրեց

Ղարաբաղն ընտրեց
05.05.2015 | 01:10

Եվ որքան էլ միջազգային հանրությունը, այդ թվում՝ ԵԱՀԿ ՄԽ-ն բարձրաձայնեն, թե չեն ճանաչում ղարաբաղյան ընտրությունների արդյունքները, և որ դրանք որևէ կերպ չեն ազդելու Ղարաբաղի հետագա կարգավիճակի վրա, այնուհանդերձ, «նույնք» նույն պարբերությունում միաժամանակ հարկ են համարում նաև ասել, որ «ճանաչում են ղարաբաղյան ժողովրդի դերը` իր ապագան որոշելու հարցում»:
Մեր կողմից մեկ հավելում. Ադրբեջանի համեմատությամբ ղարաբաղյան երեկվա ընտրությունները ուղղակի ժողովրդավարության «ճիչ» էին, որ ոչ միայն անցան խաղաղ-հանգիստ պայմաններում, այլև որին մասնակցում էին հարյուրից ավելի միջազգային, որոնց մեջ` նույն ԵԱՀԿ ՄԽ երկրներից ժամանած դիտորդներ, որոնք հերթական անգամ ընտրակարգի որևէ խախտում չհայտնաբերեցին:
Եվ դա` Ադրբեջանում տիրող մարդու իրավունքների, խոսքի ազատության, բանտերում առկա քաղբանտարկյալների ֆոնին: Եվ դա Բերձորով դեպ Ղարաբաղ, ապա` ապրիլի 24 գնացող «Հիմնադիր խորհրդարանի» անդամների երեկվա ազատ արձակման ֆոնին: Եվ դա` ղարաբաղյան խորհրդարան անցած խիստ արմատական ընդդիմադիրների թեկուզ փոքրիկ թվաքանակի ֆոնին:
ՈՒ սա դեռ բոլորը չէ: Առաջիկայում նույն ԵԱՀԿ ՄԽ երկրները, ինչպես նաև մնացյալք, որոնք ընտրությունների արդյունքները «չեն ճանաչում», հաստատ կգտնեն ձևը` «ողջունելու» նույն ընտրությունները, որպես ղարաբաղյան ժողովրդի «ապագայի» նկատմամբ կամարտահայտություն:
Սակայն այս պահին «միջազգայիններին» թողնենք իրենց աշխարհագրական շահերի հետ միայնակ, իսկ մենք «ճանաչենք» կիրակի օրը տեղի ունեցած ընտրությունների արդյունքները:
ա) Ղարաբաղը ևս մեկ անգամ ցուցադրեց, որ կարողացել և կարողանում է, չնայած իր շուրջը սեղմվող օղակին, ընթանալ ժողովրդավարության ճանապարհով, նորմալ ընտրություններ անցկացնել, ապացուցել աշխարհին և իր «ոխերիմ» հարևաններին, որ կայացած պետություն է, ունի գործող Սահմանադրություն, կառավարման լուրջ ինստիտուտներ և ցանկացած պահի կարող է բանակցային սեղանի շուրջ տեղ զբաղեցնել որպես լիարժեք անդամ, առանց որի հնարավոր չէ որևէ առաջընթաց ապահովել այդ գործընթացում:
բ) Որքան էլ նույն միջազգային հանրությունում կամ մեր հարևանությամբ խոսվի ԵԱՀԿ ՄԽ ֆորմատի փոփոխության մասին, կայուն, ժողովրդավար, զարգացող Արցախը (Հայաստանը ևս), նաև միջազգային առաջադեմ հանրությունը թույլ չեն տա նման բեկում` հանուն Ադրբեջանի և Թուրքիայի:
գ) Ներքին խնդիրները ժողովրդավար կազմակերպվածությամբ լուծող չճանաչված միավոր Ղարաբաղն ի զորու է նույն կազմակերպվածությամբ արձագանքելու սահմանը «տաքացնող», դիվերսիաներ կազմակերպող, բացառապես ռազմատենչ լեզվով խոսող Ադրբեջանին, և նույնքան «տաք» հակահարված տալու նրան:
դ) Մայիսի 3-ի ընտրություններով դեպ մայիսի 8 և 9-ը գնացող, մայիսի 3-ի միջով անցած Արցախը իր Եռատոնին, ինչպես միշտ, մասնակցում է խիստ արժանապատիվ, շարունակական հաղթողի իր երթով:
Ինչն էլ, ի դեպ, Ցեղասպանության 100-րդ տարելիցից հետո Հայաստանում, Թուրքիայում, Ադրբեջանում, աշխարհում փոփոխված իրադրության, նոր իրավիճակի բաղադրիչ պետք է համարել:
ե) Եվ վերջապես այս ընտրությունները դարձան հերթական խարիսխը, որն արդեն իսկ առկա է Ղարաբաղի շուրջը. անչա՜փ դանդաղ, բայց և հաստատուն կերպով Ղարաբաղը ճանաչվում է աշխարհի կողմից (չնայած իրենց պնդումներին). ԱՄՆ-ի հինգ նահանգները, ավստրալիական նահանգներից մեկը փաստացիորեն ճանաչում են Ղարաբաղը:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1172

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ